
ԱՄՆ-ը պատրաստ է ԿԺԴՀ-ի շուրջն ստեղծված իրադրությունը լուծել «կործանիչ տարբերակով». Թրամփ

ԱՄՆ-ը «լիովին պատրաստ է» Կորեական թերակղզու շուրջն ստեղծված իրադրության լուծման ռազմական տարբերակին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 26-ին այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի հետ Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Մենք լիովին պատրաստ ենք երկրորդ՝ ոչ գերադասելի տարբերակին: Բայց եթե մենք ընտրություն կատարենք հօգուտ այդ տարբերակի, ապա այն կործանիչ կլինի Հյուսիսային Կորեայի համար: Այն կոչվում է ռազմական տարբերակ: Եթե մենք ստիպված լինենք այն ընդունել, մենք դա կանենք»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: