Բաժիններ՝

Պատանդ վերցված աղջկա առողջական վիճակում դրական առաջընթաց կա. նա վերակենդանացման բաժանմունքում է

«Weekend» բիլյարդանոցում պատանդ վերցված 23-ամյա աղջիկա վիճակը գնահատվում է նորմալ: Այս մասին 168.am-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Հիշեցնենք, որ երեկ աղջիկը տեղափոխվել էր «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ բազմաթիվ հետազոտություններ էին արվել: Երեկ Մ. Մանուկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ աղջկա վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. «Ունի բազմաթիվ կապտուկներ, բազմաթիվ կտրած վերքեր ունի մարմնի վրա և սթրեսային վիճակում է»։

Այսօր նա ասաց, որ աղջկա առողջական վիճակում կա դրական առաջընթաց: Մենք հետաքրքրվեցինք, թե ե՞րբ են պատրաստվում վերակենդանացման բաժանմունքից աղջկան հիվանդասենյակ տեղափոխել: Ի պատասխան՝ Մ. Մանուկյանն ասաց, որ նա այսօր դեռևս կմնա վերակենդանացման բաժանմունքում, իսկ վաղը կորոշեն՝ տեղափոխե՞ն հիվանդասենյակ, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս