Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի որդու` Արա Օսկյանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Արտաշես Հ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Նախնական տեղեկություններով՝ երեխան Վանանդ գյուղի դաշտում տրակտորի կցորդի տակ է ընկել ու մահացել։ ՀՀ
Ռուսաստանը պնդում է Փենյանի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերի կատարումը:
ՀՀ Շիրակի մարզպետարանում մարզպետ Արթուր Խաչատրյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
Իհարկե, շնորհակալ եմ ձեր ծնողներին, ովքեր կարողացել են մի կողմից լավ առումով այդ վարակը տարածել ձեր մեջ, մյուս կողմից, մշտապես փորձել են պայմաններ ստեղծել, որպեսզի դուք կարողանաք և՛ լավ սովորել, և՛ հասնել արդյունքների: Բայց իմացեք՝ գլխավոր հերոսը դուք եք, պատմություն կերտողը դուք եք: Ձեր ծնողներն ու ուսուցիչները ձեզ օժանդակում են սիրով, օժանդակում են մեծավարի, օժանդակում են ավելին իմացողի դիրքերից, բայց եթե ձեր ցանկությունն ու աշխատասիրությունը չլինի, դժվար թե դուք կարողանաք հասնել լուրջ հաջողությունների:
«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջները «Էրեբունի» ԲԿ- ում ստացել են անհրաժեշտ բուժօգնություն
Լրագրող Բրյունո Ռոժեր Պետին նշանակվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի քարտուղար եւ խորհրդականներից մեկը:
Օգոստոսի 29-ին, ժամը 13։19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի տակ՝ «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտակայքում, այրվում է կենցաղային աղբ:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արա Նազարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ։
Օգոստոսի 29-ին, ժամը 09:30-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվում երեք փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի չորս աշխատակից:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Հայկարամ Մխիթարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը դեժգոհ է մնացել Մեծ Բրիտանիայի այն բոլոր փաստաթղթերից, որը նա ներկայացրել է Եվրամիությունից դուրս գալու գործընթացի շրջանակներում:
Գերմանիան շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերությունների հաստատմամբ, սակայն իրականությունն ստիպում է կոշտ քաղաքականություն վարել:
ԿԺԴՀ-ին չեն վախեցնում ԱՄՆ-ի տնտեսական եւ ռազմական միջոցները:
«Թալիբան» արմատական շարժման զինյալներն ստանձնել են Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունը, որի հետեւանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է հինգ, վիրավորվել՝ ութ մարդ:
«Եթե զենք են փնտրում, ապա դժվար թե փոքր դրամապանակի մեջ զենք լինի։ Դատախազներն էլ թատերական ներկայացում են անում, թե իրենք էլ են զննություն անցնում։ Բայց իրենք արտոնված մուտք ու ելք ունեն։ Հիմա փորձում են ձևական բոլոր դատարաններում այդ նույն գործընթացը տանել, իբրև թե օրենքի պահանջ է։ Փորձում են իրենց անօրինական գործողությունների համար օրենքի շղարշ ստեղծել, բայց դա այդպես չէ
Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 14-ի:
Այդ մասինգ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
Արդշինբանկը «Լույս» կրթական հիմնադրամին 100 մլն դրամի չափով ֆինանսական միջոցներ է տրամադրել՝ նպատակ ունենալով աջակցել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող հայ երիտասարդներին:
Վանի օդանավակայանում դեռևս անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել:
Կորեայի Հանրապետությունն օգոստոսի 29-ին տարածել է արդիականացված բալիստիկ հրթիռների՝ իր զինվորականների կողմից անցկացված փորձարկումների տեսանյութը:
168.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:
ՀՀ բնապահպանության նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են խիստ հսկողության տակ:
Օգոստոսի 29-ին, ժամը 09:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 47/2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացուն վրաերթի են ենթարկել. անհրաժեշտ է շտապօգնություն:
Ուկրաինան ներկայում առնչություն չունի ո՛չ Եվրամիության, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ, եւ դա բոլորը պետք է գիտակցեն:
Փաստաբանը հավելեց, որ այս տարվա փետրվար ամսին Արմավիր ՔԿՀ իր մուտքը խոչընդոտելու փաստով, փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով քրեական գործ հարուցելու հաղորդում է ներկայացրել, գործի հարուցումը մերժվել է, այն բողոքարկվել է Դատախազություն, Դատախազությունում նույնպես գործը մերժվել է, հիմա բողոքի քննությունը գտնվում է 1-ին ատյանի դատարանում։
«Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»,- ասաց Վ.Հակոբյանը, պատասխանելով հարցին՝ կա արդյոք կոալիցիային միանալու մասին համապատասխան որոշում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արա Նազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
Նա ընդգծեց, որ խնդրին լուծում տալու համար Փաստաբանների պալատը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, խորհուրդը որոշումներ կայացրեց, բայց, ըստ նրա՝ այդ գործողություններից յուրաքանչյուրը ոչ թե լուծեց խնդիրը, այլ ավելի խորացրեց այն երևույթները, որոնք տեղի էին ունենում։