![](/banners/BeFunky-design.jpg)
Հրդեհ Սյունիքի մարզում
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/hrdeh.jpg)
Օգոստոսի 29-ին, ժամը 09:30-ի դրությամբ դեպքի վայրում են գտնվում երեք փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի չորս աշխատակից:
***
Օգոստոսի 28-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Խուստուփ լեռան լանջին մոտ 100 հա այրված տարածքում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ. Խուստուփ լեռից դեպի արևմուտք այրվում է մոտ 100 քմ խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 34 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 30 աշխատակից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին: Դեպքի վայրում են գտնվում երեք փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի չորս աշխատակից:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: