10-ամյա տղան Հանքավանում «խաղասրահի մանկական խաղասարքերի ոչ անվտանգ լինելու հետևանքով» վնասվածք է ստացել
Օգոստոսի 25-ին Հանքավանում 10-ամյա մի տղա ստացել է գլխի ծոծրակային շրջանի սալջարդ: 168.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնից:
«Դիմել էին Հրազդանի բժշկական կենտրոն: Նյութերի նախապատրաստման ընթացքում՝ ամսի 28-ին, վերջինիս մայրը հայտնել է, որ որդին վնասվածքը ստացել է ամսի 25-ին հանգստյան տան խաղահրապարակում առկա մանկական խաղասրահի մանկական խաղասարքերի ոչ անվտանգ լինելու հետևանքով»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի աշխատակիցը:
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ և՛ երեխան, և՛ մայրն ԱՄՆ քաղաքացի են: