Բաժիններ՝

60-ամյա տղամարդը հետախուզվում էր ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների և Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 28-ին՝ ժամը 12.00-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 278 հասցեից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Արտաշես Հ.-ն, որն օգոստոսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Արտաշես Հ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս