Բաժիններ՝

«Նաիրիտ»-ի հրդեհաշիջման աշխատանքերից ծխահարված երկու հրշեջները «Էրեբունի» ԲԿ-ից դուրս են գրվել նույն օրը

«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երկու հրշեջները «Էրեբունի» ԲԿ- ում ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: Հրշեջները նույն օրը դուրս են գրվել լիովին ապաքինված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց բժշկական կենտրոնի ընդունարանի հերթապահ բուժքույրը:

«Հրշեջներ Տարոն Հարությունյանին և Գեորգի Ավետիսյանին «Էրեբունի» ԲԿ-ն ընդունել է շմոլ գազի թեթև թունավորմամբ: Նրանք ստացել են թթվածին, կաթիլային սրսկում և վիճակն արագ կարգավորվել է»,-ասացին բժշկական կենտրոնից:

32 և 21 տարեկան հրշեջները 1 ժամ հետո լիովին ապաքինված դուրս են գրվել:

Օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ծխահարվել էին երեք հրշեջ-փրկարար: Նրանցից մեկին տեղում ցուցաբերվել էր բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել էին «Էրեբունի» ԲԿ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս