
Ողբերգական դեպք Արմավիրում. 13-ամյա երեխան տրակտորի կցորդի տակ է ընկել ու մահացել

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ օգոստոսի 29-ին, ժամը 13։40-ի սահմաններում մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա երեխա։
Նախնական տեղեկություններով՝ երեխան Վանանդ գյուղի դաշտում տրակտորի կցորդի տակ է ընկել ու մահացել։
168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով. «Կատարվում է քննություն, այս պահին այլ մանրամասներ տրամադրել չենք կարող»։