![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է պաշտպանության նախարարի տեղակալին
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/ara-nazaryan.jpg)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արա Նազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Արա Նազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: