«Արդշինբանկն» առաջարկում է գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններ անկանխիկ գործարքների դիմաց

«Արդշինբանկը» Visa *քարտապաններին  առաջարկում է կատարել  անկանխիկ գործարքներ և օգտվել գումարային փոխհատուցման աննախադեպ պայմաններից սույն թվականի հուլիսի 18-ից մինչև սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում: Գումարային փոխհատուցում կստանան այն քարտապանները, ովքեր առաջինը կհատեն Բանկի կողմից սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը:

Մասնավորապես, դասական քարտերի այն 5 քարտապանները, ովքեր կիրականացնեն ամսական 6 անգամ և ավել **անկանխիկ գործարքներ և առաջինը կհատեն 100.000 ՀՀ դրամի սահմանագիծը, կստանան 50.000 ՀՀ  դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին:

Քարտի տեսակ Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար Փոխհատուցման գումար
Դասական 6 100.000  ՀՀ դրամ 50.000 ՀՀ դրամ՝ առաջին 5 հաճախորդին

30.000 ՀՀ դրամ՝ երկրորդ 5 հաճախորդին

Կարդացեք նաև

20.000 ՀՀ դրամ՝ երրորդ 5 հաճախորդին

Պրեմիում դասի քարտերի դեպքում սահմանագիծը հատած առաջին 3 քարտապաններին սպասվում է 100 % հետվճարի տրամադրում:

Քարտի տեսակ Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն քանակ Ամսական անկանխիկ գործարքների նվազագույն գումար Փոխհատուցման գումար
Պրեմիում 10 200.000 ՀՀ դրամ 200.000 ՀՀ դրամ՝ առաջին 3 հաճախորդին

100.000 ՀՀ դրամ՝ երկրորդ 3 հաճախորդին

70.000 ՀՀ դրամ՝ երրորդ 3 հաճախորդին

«Արդշինբանկը շարունակաբար զարգացնում է իր կողմից առաջարկվող ծառայությունները և պայմանները՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջները և նախասիրությունները: Մենք հանդես ենք գալիս աննախադեպ առաջարկով՝ ընձեռելով մեր հաճախորդներին բացառիկ հնարավորություն կատարել անկանխիկ գնումներ և յուրաքանչյուր ամիս ստանալ 20.000 դրամից մինչև 200.000 դրամ հետվճար անմիջապես իրենց քարտին: Այս առաջարկի բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ մեր քարտապանն ինքն է որոշում, ինչպես տնօրինել փոխհատաուցված գումարը, ավելին, չի մասնկացում որևէ մրցանակաբաշխության կամ ակցիայի: Համոզված եմ, որ այս առաջարկը դուր կգա մեր հաճախորդներին և կարճ ժամանակ անց նրանցից շատերը բարձր կգնահատեն անկանխիկ գործարքների առավելությունները և դրական կողմերը»,- նշեց «Արդշինբանկի» Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Անկանխիկ գործարքների և գումարային փոխհատուցման պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով https://goo.gl/P9cy2v դասական քարտերի համար և  https://goo.gl/PhZmf1 պրեմիում դասի քարտերի համար, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր»  ծառայությունից: 

* Տվյալ միջոցառման շրջանակում անկանխիկ գործարք չի համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարների, քարտից քարտ փոխանցումների, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ ոչ ՀՀ բանկեր միջբանկային փոխանցումները: 

** Տվյալ միջոցառմանը կարող են մասնակցել միայն Visa International վճարահաշվարկային համակարգի քարտերից օգտվող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները:

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

«Արդշինբանկ» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս