Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր հաջողություններ:
Sun թերթը հունիսի 16-ին հրապարակել է 65 մարդուց բաղկացած ցուցակ, որոնք անհայտ կորած են համարվում կամ կարող էին զոհվել Լոնդոնի բազմահարկ բնակելի շենքերից մեկում տեղի ունցած հրդեհի հետեւանքով։
Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը շարունակելու է աշխատել իրավապահ մարմինների հետ Թուրքիայի նախագահի թիկնազորի կողմից Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակման հետաքննության գործով:
«Այս սառը եղանակից չտխրեք, հունիսի 17-20-ին հարավից ակտիվ տաք հոսանքներ են ներթափանցելու, օդի ջերմաստիճանը այսօրվա նկատմամբ բոլոր մարզերում բարձրանալու է 5-6 աստիճանով, արդեն հունիսի 20-ին Երևանում կունենանք +35 աստիճան տաքություն»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հունիսի 16-ին ողջունել է նոր մարմին՝ ՄԱԿ-ի Հակաահաբեկչական վարչություն, ստեղծելու համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի միաձայն որոշումը։
Այցի շրջանակում Հանը Բաքվում հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:
Հունիսի 16-ին, ժամը 09:54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Կարծիքներ հնչեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը պետք է վայր դնի մանդատը, քանի որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի պաշտոնն անհամատեղելի է քաղաքական գործունեության հետ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զայրացրել է իր անվտանգության աշխատակիցներին ձերբակալելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշումը:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ով այս օրերին գտնվում է Գերմանիայում, հունիսի 20-ին կվերադառնա Ստամբուլ:
Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով. նախ՝ ոչ միայն երկար ձմեռն էր ցրտաշունչ, այլ նաև ցածր ջերմաստիճանը շարունակվեց երկար ժամանակ` դառնալով ցրտահարությունների պատճառ. վնասվեցին խաղողի որթերը և ծիրանենու, դեղձենու երիտասարդ շիվերը:
Ասում են, թե արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը չնայած Արփինե Հովհաննիսյանին` նախարար եղած ժամանակ, շատ հարցերում ուղղություն է ցույց տվել, այդուհանդերձ, այսօր, ստանձնելով նախարարի պորտֆելը, մեծ շտկումների կարիք է տեսնում:
Բնակելի շենք է այրվում Լոնդոնի արեւելյան մասի Շեդվելի շրջանում: Դա տեղի է ունեցել բրիտանական մայրաքաղաքի արամտյան մասի Գրենֆել-թաուեր բնակելի շենքում հրդեհից երկու օր անց, որն առնվազն 17 մարդու կյանք է խլել:
Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել)։ Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը։
Կայունացման եվրոպական մեխանիզմը (ESM), որը նախատեսված է եվրոգոտու ճգնաժամային երկրների օժանդակման համար, Հունաստանին տրամադրել է վարկի նոր ենթամասնաբաժինը հուլիսի սկզբին:
ԱՄՆ-ը մտադիր է Կուբայի հետ գործարքների սահմանափակման միջոցներ ձեռնարկել, ինչպես նաեւ ԱՄՆ-ից այդ երկիր անհատական տուրիստական ուղեւորությունների սահմանափակումներ մտցնել
«Նախօրեին Կենրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դավավճռով՝ անչափահասին օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և սուտ մատնություն կատարելու մեղադրանքներով 4 տարվա ազատազրկման դատապարտվեց նախկինում 10 անգամ դատապարտված 55-ամյա տղամարդը։
Լոնդոնի իշխանությունները ենթադրում են, որ, ամենայն հավանականությամբ, զոհերի թիվը նկատելիորեն կավելանա: Հիվանդանոցներում է գտնվում հրդեհից տուժած ավելի քան 70 մարդ: Լոնդոնի ոստիականության ղեկավար Սթյուարթ Քանդին հայտարարել է, որ պատրաստ չէ ժամանակից շուտ գնահատել զոհվածների հնարավոր թիվը, հավելելով. «Հուսով եմ, որ թվերը եռանիշ չեն լինի»: Նա նաև հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի նույնականացնել բոլոր զոհվածներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ կայացած «մեծ հարցազրույցի» ժամանակ հարց է հնչել, թե Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ինչպես են անդրադարձել երկրի տնտեսության վրա։
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Պատճառը Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակում իրականացնելու գործով մի շարք անձանց, այդ թվում և Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցներին ձերբակալելու մասին ամերիկյան կողմի որոշումն է:
«Ինչ է նշանակում՝ կարող են հանգիստ մտնել մի պետական տարածք, գրավեն այն, երեք հոգու կյանք խլեն, հետո պարելով դատարան են մտնում, ու այսօր ժողովուրդն իրենց հերոս է ասում»։
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը նշանակվել է շտաբի պետի առաջին տեղակալ:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ վարչություններում:
Հունիսի 16-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի 3-րդ հարկի բնակարններից մեկում:
Տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել էր տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ:
Վան դեր Վարտը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2008-10թթ.: Դանիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում 34-ամյա կիսապաշտպանը «Մաթյուլանդի» կազմում անցկացրել է 15 խաղ և դարձել է 2 գոլի հեղինակ:
Ինչպես վկայում են հարցախույզի տվյալները, շարժական հավելվածները մեծապես դյուրացնում են ապրանքների եւ ծառայությունների վճարման գործընթացը:
YouTube-ում ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում այն տեսահոլովակը, որտեղ ավտոմոբիլի ղեկի առջեւ նստած տարեց տղամարդը տպավորիչ տմտմբացնում է գլուխը հեւի-մետալի ներքո։
Facebook-ն ընդլայնում է անվտանգության ստուգման գործառույթի (Safety Check) հնարավորություններն արտակարգ իրավիճակների դեպքում:
Հունիսի 16 – աչքի հիվանդությունների դեպքում աղբյուրի ջրով և եղյամով լվանում են աչքերը: