Նախկինում 10 անգամ դատապարտված տղամարդը անչափահաս աղջկան մարմնավաճառ է դարձրել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Կենրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դավավճռով՝ անչափահասին օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և սուտ մատնություն կատարելու մեղադրանքներով 4 տարվա ազատազրկման դատապարտվեց նախկինում 10 անգամ դատապարտված 55-ամյա Աշոտ Դաշտոյանը:

Դատապարտյալը, հասկանալի է, նախկին 10 դատապարտումների օրինակով, այս անգամ էլ էր «կատարվածի համար զղջում»: Ըստ մեղադրանքի, 1999 թ. ծնված անչափահասը 2014 թ. օգոստոսին Վեդի քաղաքից եկել է Երևան: Ապրուստի և բնակության միջոցներ չուներ: Պատահականորեն ծանոթացել է Դաշտոյանի հետ, ով իրեն առաջարկել է վարձակալական հիմունքներով բնակվել իր տանը:

Որոշ ժամանակ համատեղ բնակվելուց հետո Դաշտոյանը անչափահաս աղջկան առաջարկել է մարմնավաճառությամբ զբաղվել, ինչին նա համաձայնել է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս