Բաժիններ՝

Որո՞նք են հունիս ամսվա մոգական օրերը

Аstrolog.zp.ua կայքը գրում է.

Հունիսի 16 – աչքի հիվանդությունների դեպքում աղբյուրի ջրով և եղյամով լվանում են աչքերը:

Հունիսի 19-24 – Կանաչ ջրօրհնեք. այդ օրերին գուշակում և կախարդում են։ Մոգական ծեսերի ժամանակ դիմում են բնության ուժերին։

Հունիսի 21- ջրի կորստի դեպքում խոսում են ջրհորների հետ։ Ընտրում են նոր ջրհորի տեղը։

Կարդացեք նաև

Հունիսի 21-24- ամառային արևադարձ։ Շատ ուժեղ օրեր են, էներգիան բարձր է։ Հաստատվում է կապ մյուս աշխարհի հետ։ Կրակներ են վառում, որպեսզի ծուխը գնա դաշտերի, այգիների կողմը։ Կրակը պետք է բարձր տեղում անել, այն ծառայում է՝ որպես  անմաքուր ուժերից մաքրվելու և պաշտպանվելու միջոց։ Սարերից այրվող անիվներն են ցած նետում։ Ինչքան բարձրից, այնքան լավ, քանի որ բարձր ցատկը նշանակում է՝ հաջողություն գործերում։ Այրում են հին հագուստը, իսկ դրա հետ միասին՝ հիվանդություններն ու դժբախտությունները։ Գետի մեջ այրվող մոմերով նավակներ են դնում։ Եթե նավակն առանց որևէ բանի դիպչելու շատ հեռու է գնում, ուրեմն՝ տարին բարեհաջող կլինի։

Այդ օրերին հավաքված խոտաբույսերն ամենաուժեղն են։ Խոտերից պատրաստում են պաշտպանիչ թալիսմաններ։ Եթե աղբյուրի ջրով ցողեք տունը, միջատները կանհետանան։

Հունիսի 29 – հավաքում են բուժիչ և մոգական խոտաբույսեր։

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս