Բաժիններ՝

«Իմ տեխնիկան ավելի լավն է, քան Ռոնալդուինը». Ռաֆայել Վան դեր Վարտ

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել Վան դեր Վարտը համեմատել է իրեն Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Ռոնալդուն ֆենոմեն է: Ինձ տպավորում էր նրա ատլետիկ կառուցվածքը, երբ ես մարզվում էի նրա կողքին: Մարզումների ժամանակ յուրաքանչյուրը կարող է համոզվել, թե որքան անհավանական են նրա ֆիզիկական տվյալները: Բայց իմ տեխնիկան ավելի լավն է, քան Ռոնալդուինը»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում AS-ը:

Ռոնալդուն արժանացել է 4 «Ոսկե գնդակի»: Վան դեր Վարտը «Ռեալի» կազմում հանդես է եկել 2008-10թթ.: Դանիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում 34-ամյա կիսապաշտպանը «Մաթյուլանդի» կազմում անցկացրել է 15 խաղ և դարձել է 2 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս