ՔԿՀ պետերի շրջանում որս է սկսվել. Արթուր Օսիկյանի առջև պահանջ է դրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս տեղեկացրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ վարչություններում:

Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես ՔԿՀ՝ կոռումպացված, վատ աշխատող պետերից: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանից պահանջել են խիստ աշխատանք՝ ՔԿՀ ոլորտը կարգարոելու համար: Արդյունքում ՔԿՀ պետերի շրջանում որս է սկսվել, թե ով կմնա կամ ով կգնա, կամ ում որտեղ պետք է տեղափոխեն:

Մեզ հայտնի դարձավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից և նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ ղեկավար, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»: Չի բացառվում, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը ևս լքի իր պաշտոնը և աշխատանքի անցնի քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս