Բաժիններ՝

Հրդեհ Կապանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ, փրկարարները տարահանել են 8 բնակչի

Հունիսի 16-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 12 շենքի 3-րդ հարկի բնակարններից մեկում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Փրկարարները տարահանել են մուտքի 8 բնակիչներին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:48-ին, մարվել՝ 03:16-ին: Բնակարանում այրվել է հյուրասենյակը (մոտ 16 քմ)՝ գույքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս