Բաժիններ՝

ԱՄՆ-ում սկսել են գրիպի դեմ ծեփասպեղանու փորձարկումները

ԱՄՆ-ում տեղի է ունեցել գրիպի դեմ պատվաստանյութով ծեփասպեղանու կլինիկական փորձարկումների առաջին փուլը: Ջորջիայի նահանգի համալսարանի եւ Էմորիի համալսարանի գիտնականների գյուտն ԱՄՆ-ում կարող է վաճառքի հանվել մի քանի տարի հետո, տեղեկացնում է  BBC-ին:

Ծեփասպեղանին պարունակում է պատվաստանյութով պատիճ, իսկ այն կողմում, որը հպվում է մաշկին, գտնվում են մանր ասեղիկներ: Երբ ծեփասպեղանին օգտագործում են, ասեղիկները պատվաստանյութը ներարկում են մաշկի վերին շերտի տակ եւ լուծվում: Ծեփասպեղանու մշակողների կարծիքով՝ այն կարող է օգնել այն մարդկանց, ովքեր հնարավորություն չունեն պատվաստվելու ավանդական մեթոդով: Դրանք այն մարդիկ են, ովքեր տառապում են տրիպանոֆոբիայով, եւ փոքր երեխաները, որոնց ասեղները նույնպես հաճախ դուր չեն գալիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս