Բաժիններ՝

Եվրոպայի լիգա. «Փյունիկ»-«Սլովան» խաղը մեկնաբանում են մարզիչները

Հունիսի 29-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին կմեկնարկի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Սլովան» հանդիպումը:

Հայկական ակումբի համար այս կարևոր խաղից առաջ սպասվելիք խաղի մասին խոսել է երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչը նշում է, որ թիմում խաղում են պատվախնդիր տղաներ, ովքեր կարող ենք կամք ցույց տալ և պատվով խաղալ: Ըստ մարզչի՝ խաղը բարդ է լինելու, սակայն իրենք կփորձեն անել իրենց լավագույնը:

Ըստ մարզչի՝ թիմը քիչ է մարզվել՝ 10 օր: Սա լրացուցիչ բարդություն է, սակայն իրենք ներդրել են բոլոր ջանքերը: Արմեն Գյուլբուդաղյանցը նշում է, որ իրենք ուսումնասիրել են մրցակցի խաղը և գիտեն, որ Բրատիսլավան ներկայացնող ակումբում կան ընգծված առաջատարներ, իսկ թիմն էլ նախընտրում է հարձակվողական ֆուտբոլը:

Մարզիչը կարծում է, որ խաղը փորձություն է ֆուտբոլիստների համար, սակայն ուժեղանալու համար պետք է նման փորձությունների միջով անցնել:

Սլովակիան ներկայացնող «Սլովանի» գլխավոր մարզիչ Իվան Վուկոմանովիչի կարծիքով՝ թիմը Երևանում է մարտական տրամադրվածությամբ:

«Մրցաշրջանը դեռ չի սկսվել: Մենք պատրաստվում ենք արդեն 3 շաբաթ: Իհարկե մտածում ենք հաղթանակի մասին՝ հարգելով մեր մրցակցին: «Փյունիկի» հանդիպումները դիտելուց հետո կարող եմ ասել, որ նրանք լավ տպավորություն են թողել»,- նշել է Վուկոմանովիչը:

Իվան Վուկոմանովիչը նշում է, որ չի կարող ասել՝ ով է հիմնական ֆավորիտը, քանի որ իրենք նոր են պատրաստվում մրցաշրջանին, ուզում են հաղթել, բայց հարգում են իրենց մրցակիցներին:

«Սլովանի» մարզչի կարծիքով՝ շոգ եղանակը չի կարող խանգարել թիմերին, քանի որ դա միայն պատճառաբանություն է:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս