Բաժիններ՝

Մահրեզը չսպասեց «Բարսելոնայի» առաջարկին և կարող է 4-ամյա պայմանագիր կնքել «Արսենալի» հետ

«Լեսթերի» հարձակվող Ռիհադ Մահրեզը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»: Հաղորդվում է, որ նախապես 26-ամյա ալժիրցին ցանկանում էր կարիերան շարունակել «Բարսելոնայում», բայց այդպես էլ չի սպասել «կապտանռնագույնների» առաջարկին, որոնց համար առաջնային տարբերակներ են ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին և «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը:

«Արսենալը» Մահրեզին առաջարկում է 4-ամյա պայմանագիր, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 40 մլն եվրո: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մահրեզը հակված է «Արսենալ» տեղափոխվել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պատճառով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս