
Գերմանիան ցանկանում է նոր էջ բացել ՌԴ-ի հետ հարաբերություններում. Զիգմար Գաբրիել

Գերմանիան ցանկանում է նոր էջ բացել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման հայտարարությամբ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:
«Մենք ցանկանում ենք մեր հարաբերություններում նոր՝ ավելի լավ էջ բացել»,- ասել է նա:
Գաբրիելը շեշտել է, որ կողմերի հարաբերությունները սահմանվում են ոչ միայն պետությունների միջև, այլև ժողովուրդների միջև հարաբերություններով:
Նրա խոսքով՝ այս փուլում Բեռլինին ու Մոսկվային անհրաժեշտ է երկու ժողովուրդների փոխըմբռնումը: