Բաժիններ՝

Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի

Facebook-ի օգտատերերի թիվը հունիսի 27-ին հասել է 2 միլիարդի, ինչի մասին հայտնել է սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

«Այսօր առավոտյան Facebook-ի հանրակցությունը պաշտոնապես հասավ երկու միլիարդ մարդու: Մենք առաջընթաց ենք ապահովում՝ միավորելով աշխարհը, այժմ եկեք էլ ավելի մոտեցնենք այն: Ինձ համար պատիվէ այս ճամփորդությունը կիսել ձեզ հետ»,- գրել է նա:

Facebook-ը մեկ միլիարդ օգտատերերի նշագիծը հաղթահարել էր 2015 թվականի օգոստոսին: Այսօրվա դրությամբ այն ամենատարածված սոցիալական ցանցն է աշխարհում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930