
Ֆրանսուհին ամուսնություն է կնքել 2015-ին «Բատակլան»-ում զոհված տղամարդու հետ

Ֆրանսուհին ամուսնություն է կնքել իր քաղաքացիական ամուսնու հետ, որ 2015 թվականի նոյեմբերին զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում իրականացված ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին հայտնել է Le Parisien թերթը։
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան երեք խումբ ահաբեկիչներ մի շարք կազմակերպված հարձակումներ են կատարել Փարիզում եւ նրա մերձակա Սեն-Դենի արվարձանում: Երեք ջիհադականներ պատանդներ էին վերցրել «Բատակլան» համերգասրահում, այնտեղ զոհվել է շուրջ 90 մարդ:
Զոհածներից մեկը 39-ամյա Քրիստոֆերն էր, որն ապրում էր քաղաքացիական կնոջ՝ Կատերինի, եւ ընդհանուր դստեր՝ Ժուլիետի հետ:
«Դա (հարսանիքը) նախագիծ էր, որը մենք երկար ենք պլանավորվել: «Նոյեմբերի 13-ից անմիջապես հետո ես որոշեցի, որ չեմ հրաժարվի նրանից, եւ մենք կամուսնանանք ի հեճուկս ամեն ինչի»,-թերթը մեջբերում է կնոջ խոսքը:
Մահացածի հետ ամուսնություն կնքելու խնդրագիրը կինն ուղարկել էր Ֆրանսիայի նախագահին, որն արարողության թույլտվություն է տվել: Այն հունիսի 24-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Օ-դե-Սենի դեպարտամենտում: Ֆրանսիայի քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է հետմահու ամուսնություն, եթե դրա համար կան լուրջ պատճառներ: Թուլտվությունը կարող է տալ միայն հանրապետության նախագահն իր հրամանագրով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: