
Ինչ եք տեսնում լուսանկարում. պարզ թեստ, որը կբացահայտի հոգեվիճակը

Smootrim.ru-ն գրում է, որ հոգեբաններն ակտիվորեն օգտագործում են ասոցիացիայի մեթոդը։ Հարկավոր է նայել լուսանկարին և պատասխանել, թե ինչ եք տեսնում։ Պատասխանն օգնում է հասկանալ ենթագիտակցության գաղտնիքները։
Թռչուն։ Վերջին օրերին նյարդային վիճակում եք՝ չնայած դրա համար տեսանելի պատճառներ չկան։ Կյանքը լի է հանգստությամբ և բավարարվածությամբ։ Անհրաժեշտ է վերանայել վերաբերմունքը դրա նկատմամբ։
Ինքնաթիռ։ Կյանքում վերջապես հաջողության եք հասել՝ չնայած շատ երկար եք գնացել դրան։ Հիմա գոհ եք դրանից, ձեզ դուր է գալիս կյանքի ցանկացած պահ։
Սուպերմեն։ Ձեր երևակայությունը սահմաններ չունի։ Սիրում եք երազել և ծրագրեր կազմել։ Երբեմն բնավորության պատճառով չեք հասցնում սկսած գործն ավարտին հասցնել։ Հավաքվեք։ Միաժամանակ երկու նապաստակի ետևից մի վազեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը