![](/banners/BeFunky-design.jpg)
Օբամայի ընտանիքը բայդարկայով զբոսնել է Ինդոնեզիայում հանգստանալու ընթացքում
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/896713.jpg)
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման իր ընտանիքի հետ միասին բայդարկայով զբոսնել է Ինդոնեզիայի Բալի կղզում հանգստանալու ընթացքում: Այդ մասին գրել է Daily Mail թերթը:
Օբաման ինքը, քաղաքական գործչի կինը՝ Միշելը, նրանց 18-ամյա դուստրը՝ Մալիան, եւ 16-ամյա Սաշան բայդարկայով զբոսնել են Բալիի ամենաերկար գետով՝ Այուգնով: 75-կիլոմետրանոց գետը, թերթի տեղեկատվության համաձայն, մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում:
Նաեւ ամերիկացիներն այցելել են Ջատիլուվի բրնձի տեռասներ: Օբամայի ընտանիքն իջեւանել է Four Seasons Resort Bali հյուրանոցում, որը գտնվում է Ուբուդ քաղաքում: Հյուրանոցի համարի արժեքը մեկ գիշերվա համար կազմում է շուրջ 2,5 հազար դոլար: Նաեւ պլանավորվում է, որ քաղաքական գործիչը ճառով հանդես կգա (Ինդոնեզիայ մայրաքաղաք) Ջակարտայում ինդոնեզական սփյուռքի ժողովում: Ինչպես գրում է Daily Mail-ը, ամերիկացին Ինդոնեզիայում 1960-ական թվականներին ապրել է իր մոր եւ նրա երկրորդ ամուսնու հետ միասին:
Լուսանկարը` Reuters