«ԱԺ մշտական հանձնաժողովների թվի կրճատման օգտին է խոսում 2 գործոն». Հրայր Թովմասյան

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների թվի կրճատման օգտին է խոսում 2 գործոն՝ պատգամավորների թվի կրճատումը և մշտական հանձնաժողովների գործառույթների էական փոփոխությունը։ Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանը։

Ըստ նրա՝ կա մեկ այլ խնդիր, վերլուծությունները ցույց են տալիս, որ մշտական հանձնաժողվների ծանրաբեռնվածությունն էականորեն անհամամասնություն է ունեցել, մասնավորապս՝ 2 հանձնաժողով՝ տնտեսական և պետաիրավական, կրել են ամբողջ բեռի 50%-ը. «Այսինքն՝ սա որոշակի փոփոխություն է ենթադրում»։

Թովմասյանը նշեց, որ վաղը խմբակցությունները կքննարկեն և առաջարկներ կներկայացնեն հանձնաժողվների վերաբերյալ։ Թե ո՞վ է զբաղեցնելու ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, կամ ինքն ի՞նչ պաշտոն կզբաղեցնի ԱԺ-ում, Հ.Թովմասյանը պատասխանեց՝ չեմ կարող ասել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031