Բաժիններ՝

«Արմենիա» ավիաընկերության օդանավն առաջին չվերթն իրականացրեց դեպի Իսրայել

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր՝ մայիսի 17-ին, տեղի ունեցավ «Արմենիա» ավիաընկերության՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով առաջին չվերթի բացման շնորհանդեսը:

Չվերթի շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը,

«Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, հայաստանյան տուրիստական գործակալությունների տնօրեններ և այլ հյուրեր:

Սերգեյ Ավետիսյանը, շնորհավորելով ավիաընկերության տնօրինությանը, ընդգծեց Երևան-Թել Ավիվ- Երևան երթուղով իրականացվող չվերթի կարևորությունը և ավիաընկերությանը մաղթեց ապահով և արդյունավետ թռիչքներ:

Ռոբերտ Օգանեսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Քաղավիացիայի գլխավոր վարչությանը՝ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով թռիչքների իրականացմանն աջակցելու համար, ինչպես նաև՝ ներկայացրեց ավիաընկերության կողմից թռիչքի ընթացքում մատուցվող ծառայությունները և գնային քաղաքականությունը:

Միջոցառման ավարտից հետո «Արմենիա» ավիաընկերության օդանավով առաջին ուղևորները մեկնեցին Իսրայել:

Հիշեցնենք, որ Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031