Բաժիններ՝

Դպրոցի ավարտական քննություններում որոշ փոփոխություններ են եղել

Այս տարի դպրոցն ավարտելու համար 12-րդ դասարանի 20 հազար աշակերտ կհանձնի քննություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը նշեց, որ դպրոցի ավարտական առարկաների քննական գործընթացը սկսվել է դեռ դեկտեմբերից:

«Ինչպես գիտեք, քննական գործընթացը երկու փուլով է անցկացվում: Առաջին փուլը դեկտեմբերին էր: Այս ամսին եղել են հայտագրման հետևյալ ցուցանիշները` Հայոց լեզու և հայ գրականություն` 3 հազար 752 աշակերտ, Մաթեմատիկա` 5 հազար  779, Հայոց պատմություն` 8 հազար 417 աշակերտ: Սրանք այն աշակերտներն են, որոնք այդ առարկայից  քննություն հանձնել վերջացրել են և հունվարից հետո ուսումնասիրել են այլ առարկաներ»,-ասաց նա:

Հունիսին ավարտական քննության համար հայտագրման հետևյալ ցուցանիշներն են, Հայոց լեզու`11 հազար 499 աշակերտ, Մաթեմատիկա` 10 հազարից մի փոքր ավելի, Հայոց պատմություն`10 հազար 390:

Այս տարի ավարտական քննություն կհանձնեն նաև 29 հազար 690  9-րդ դասարանցի: Հայոց լեզու գրավոր աշխատանքը կլինի փոխադրություն: Քննության օրը Գնահատման և թեստավորման կենտրոնը դպրոցներին կուղարկի փոխադրության նյութը: Հայ գրականություն առարկայից քննությունը կլինի բանավոր: Բոլոր բանավոր քննությունների համար մշակված են գնահատման սանդղակներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031