Բաժիններ՝

Իրանի նախագահի թեկնածուն հորդորել է ընտրություններում քվեարկել Հասան Ռոուհանիի օգտին

Իրանի նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի­Թաբան երկրի քաղաքացիներին հորդորել է ընտրություններում քվեարկել Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանիի օգտին, որն իր թեկնածությունն է առաջադրել երկրորդ ժամկետի համար: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը:

«Ես ցանկանում եմ, որ բոլոր թանկագին հայրենակիցներս իրենց ձայնը տան պարոն Հասան Ռոուհանիին՝ պահպանելու համար Իրանը, նրա հեղինակությունն ու ապագան, ինչպես նաեւ երկրի անվտանգությունը»,­ գործակալությունը մեջբերում է Հաշեմի­Թաբայի խոսքը, որը Իրանի նախագահի չորս թեկնածուներից մեկն է:

Այն բանից հետո, երբ նախագահական մրցարշավից դուրս եկան երկրի ղեկավարի պաշտոնի երկու հավակնորդներ, թեկնածուները մնացին ընդամենը չորսը՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի­Թաբան եւ պահպանողականներից թեկնածու Մոստաֆա Աղա­Միրսալիմը:

Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-­ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031