Բաժիններ՝

«Ցավեր ունեմ մեջքի շրջանում, դուստրս նույնպես դեռևս առողջական խնդիրների ունի». Զարուհի Փոստանջյան

Դեռևս բժիշկների հսկողության տակ գտնվող Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ մայիսի 14-ին Ավանի ՀՀԿ շտաբներից մեկում ստացած հարվածներից ցավեր ունի հատկապես մեջքի շրջանում: Գլխուղեղի ցնցումով հիվանդանոցում գտնվող դուստրը նույնպես դեռևս առողջական խնդիրների ունի՝ գլխապտույտ, ձեռքերի շրջանում թմրություն:

«Ամբողջ մարմինս հարվածներ է ստացել, առաջին 1,5 օրն այդքան չէր ցավում, որքան հիմա, մեջքիս ու ուսերիս շրջանում ահավոր ցավեր ունեմ, հիմանական ցավը մեջքիցս է: Աղջկաս մոտ գլխապտույտ, ձեռքերի շրջանում թմրություն կա, դեռ պետք է պառկի, մի քանի օր էլ պետք է պառկած վիճակում մնա, որ դուրս գա այդ վիճակից»,-ասաց Փոստանջյանը` հավելելով, որ ինքն ու աղջիկը բուժման կարիք ունեն:

Հարցին, թե Ավանում գրանցված միջադեպից հետո հարցը քննարկվում է, թե ՀՀԿ շտաբը հանրայի՞ն տարածք էր, թե՞ ոչ, ի վերջո, ի՞նչ էր այն` Փոստանջյանի կարծիքով, վերջինս ասաց, որ իրենք գնացել են հանրային տարածք և միայն այն պատճառով, որ ահազանգ են ու ստացել, որ այնտեղ ընտրակեղծարարություն է կատարվում:

Փոստանջյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հասցված վնասների փոխհատուցման պահանջով: Նա նաև պահանջում է անվավեր ճանաչել ավագանու ընտրությունների արդյունքները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս