Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի նախնական օրն արդեն որոշված է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարչական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, «Հրապարակ»-ի տեղեկություններով, նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի նախնական օրն արդեն որոշված է՝ հունիսի 12, սակայն չի բացառվում, որ այն փոխվի։

Երդմնակալության արարողությունը, ըստ տեղեկությունների, չի տարբերվելու նախորդից, նորընտիր քաղաքապետի լանջաշղթան գցելու պատիվը կշնորհվի ավագանու ամենատարեց անդամին, որը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կլինի Ժուռնալիստների միության ղեկավար, 86-ամյա Աստղիկ Գեւորգյանը։

ԿԸՀ-ն, հիշեցնենք, անցած շաբաթ ամփոփեց Երեւանի ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կունենա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանին»՝ 5»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031