
«Մառոզը ես եմ, դուք եք ուզո՞ւմ մառոզ անել». Արարատի մարզպետ. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը ցանկանալով վրեժ լուծել «Ծառուկյան» դաշինքին հարող մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ գեղամ Միրզոյանից, աուդիտ է «գործուղել» Արտաշատի թիվ 3 դպրոց, որի տնօրենը վերջինիս քույրն է՝ Մարգուշ Միրզոյանը:
Մարզպետը կարողացել է իրականացնել դպրոցը լուծարելու և իրեն ոչ հաճելի մարդու քրոջը գործազուրկ դարձնելու իր նպատակը: Հիշեցնենք, որ մինչ այդ նա աշխատանքից հեռացրել էր մի քանի դպրոցների տնօրենների ևս, որոնք համարվում էին Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատից: Այդ մասին գրել էր մամուլը:
Մարզպետը տնօրեններին բանավոր մեղադրել էր «Ծառուկյան» դաշինքի օգտին խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատելու մեջ:
Մարզպետի հաշվեհարդարի զոհ դարձավ նաև Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն, Արտաշատի նախկին քաղաքապետ։ Գագիկ Մուրադյանի կինը՝ Սերինե Հայրապետյանը: Արամայիս Գրիգորյանը շարունակում է հարաբերություններ պարզել նաև մարզի այն գյուղապետերի հետ, որտեղ բնակիչները ձայն չեն տվել մարզպետի եղբորը՝ Արայիկ Գրիգորյանի օգտին:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գյուղապետերը արժանանում են մարզպետի արհամարհանքին, նա միտումնավոր չի ընդունում այդ մարդկանց, չի լսում նրանց խնդիրները, ասելով՝ «Մառոզը ես եմ, դուք եք ուզո՞ւմ մառոզ անել»: Գրեթե բոլորի հետ Արամայիս Գրիգորյանը խոսում է «գրական» ժարգոնով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: