10 հայտնի մարդ, ում ձախողումները չեն խանգարել հաջողության հասնել
Հաջողության հասնելու ճանապարհը հազվադեպ է լինում կարճ և հեշտ: Այս մտքի հետ հեշտ կարելի է համաձայնել, երբ ուսումնասիրենք մի շարք հայտնի մարդկանց կենսագրությունները:
Նրանք դարձան այն, ինչ կան, այն պատճառով, որ ճանապարհին հայտնված խոչընդոտները չկանգնեցրին նրանց:
1. Թոմաս Էդիսոն
Հայտնի լամպի ստեղծումից առաջ Էդիսոնը մի շարք անհաջող փորձարկումներ է արել: Հենց այդ շրջանում էր, որ նրան հեռացրին Western Union-ից, որտեղ նա աշխատում էր փոստատանը: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ նա քիմիական փորձեր կատարելիս փչացրել էր տնօրենի գույքը:
2. Սթիվ Ջոբս
Apple-ի թողարկումից մի քանի տարի անց տնօրենների խորհուրդը հանդես եկավ Ջոբսին իր պաշտոնից հեռացնելու առաջարկությամբ: Սրա արդյունքում նա ստեղծեց NeXT-ը, ընկերություն, որը արտադրում էր համակարգիչներ և ծրագրային ապահովումներ: Ժամանակ անց այս ընկերությունը ձեռք բերեց նույն Apple-ը:
3. Արիանա Հաֆինգթոն
20 տարեկանում Արիանան գրեց գիրք, որը տպագրել հրաժարվեցին թվով 36 հրատարակչություններ: Արդյունքում, նա դարձավ ամենաճանաչված The Huffington Post համացանցային հրատարակչության հիմնադիրը, ինչպես նաև մի քանի բեսթսելերների հեղինակ:
4. Աննա Վինտուր
Vogue-ի գլխավոր խմբագիրը կարիերայի սկզբում աշխատում էր Harper’s Bazaar-ում՝ որպես երկրորդ խմբագիր: Սակայն, այստեղ նա չկարողացավ աշխատել անգամ մեկ տարի: Պատճառն այն էր, որ Վինտուրի գաղափարները դուր չէին գալիս գլխավոր խմբագրին, և նա դրանք անվանում էր չափից դուրս էքստրավագանտ:
5. Հարլանդ Սանդերս
KFC-ի հիմնադիր Հարլանդ Սանդերսը ամբողջ կյանքում բախվում էր անհաջողությունների: Նրան հեռացրին դպրոցից 7-րդ դասարանում, նա աշխատեց, որպես դարբնի օգնական, ֆերմեր, հանքափոր, հրշեջ և ունեցավ փասաբանի կարճ և անհաջող կարիերա:
40 տարեկանում նա սկսեց պատրաստել իր հայտնի հավը և առաջարկեց այն իր գազալցակայանի հաճախորդներին: Գործերը կարծես թե վատ չէին ընթանում: Երբ նա 65 տարեկան էր, գազալցակայնի հաճախորդները պակասեցին՝ մեկ այլ ավելի հարմար տեղ գտնելու պատճառով: Այդ ժամանակ նա որոշեց վաճառել իր ֆիրմային բաղադրատոմսը և ստացավ հազարից ավելի մերժումներ: Սակայն, 1964 թվականին KFC Corporation-ը գնեց նրանից այդ բաղադրատոմսը 2 միլիոն դոլարով:
6. Սեմ Ուոլթոն
Walmart կապի հիմնադիրը սկսել է նրանից, որ 5 տարի շարունակ տեղ էր վարձում իր առաջին խանութի համար: Ուոլթոնը կարողացավ իր խանութը ներկայացնել նորովի՝ նոր լուծումներով և կորպորատիվ մշակույթով: Տեսնելով այս հաջողությունը՝ խանութի տերը հրաժարվեց վարձով տալ իր տարածքը և արդեն իսկ հայտնի դարձած խանութը նվիրեց իր որդուն:
Ուոլթոնը չհիասթափվեց և սկսեց ամեն ինչ 0-ից՝ արդեն մեկ այլ քաղաքում:
7. Ուոլթ Դիսնեյ
Մինչև լեգենդար մուլտիպլիկատոր դառնալը Դիսնեյը հեռացվել է Kansas City Star ամսագրից՝ աշխատանքին ստեղծարար մոտեցմամբ չանրադառնալու պատճառաբանությամբ:
Դրանից հետո նա բացեց իր առաջին անիմացիոն ընկերությունը՝ Laugh-O-Gram-ը, սակայն այն շուտով սննկացավ:
8. Բիլ Գեյթս
17 տարեկանում Գեյթսը Պոլ Ալենի հետ ստեղծեց Traf-O-Data համակարգչային ընկերությունը՝ մասնագիտացված ճանապարհային տրաֆիկի հաշվարկների և ճանապարհային ինժեներների հաշվետվությունների վրա: Այս նախաձեռնությունը, սակայն, ոչ թե գումար էր բերում ընկերներին, այլ սննկացնւոմ էր նրանց:
9. Հենրի Ֆորդ
Ֆորդը պատանի ժամանակներից շատ էր սիրում մեքենաներ, բայց Ford Motor Company-ն նրա առաջին ընկերությունը չէր: Մինչ այդ նա արդեն ստեղծել էր մեքենաներ թողարկող Detroit Automobile ընկերությունը, որը, սակայն, շատ արագ սննկացավ: Ըստ հաճախորդների՝ այս մեքենաները շատ թանկ արժեին և շատ անորակ էին:
10. Օփրա Ուինֆրի
Երբ Ուինֆրին աշխատում էր Baltimore TV-ում որպես լրագրող, նրա կարիերան անհաջող դասավորվեց և նրան հեռացրին աշխատանքից՝ նշելով, որ նա շատ էմոցիոնալ է ներկայացնում լուրերը:
Նրան աշխատանքից հեռացնելիս տնօրենը ասել էր, թե այս աղջիկը նախատեսված չէ լրատվական թողարկումների համար:
Սիրարփի Աղաբաբյան