Չինացի նավթագործներն աշխարհում առաջինն են «այրելի սառույց»՝ բնական գազի հիդրատ արդյունահանել Հարավ-չինական ծովի հատակից:
«Քվեարկել եմ հանուն արդյունավետ պառլամենտարիզմի զարգացման, որպեսզի պառլամենտն, իրոք, կենսունակ մարմին դառնա: Պառլամենտում էլ լուրջ պրոբլեմներ կան: Ես քվեարկել եմ, որպեսզի փոփոխություն լինի»,- այսօր ԱԺ-ում խորհրդարանի նախագահի ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողներին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, լույս մայիսի 18-ի գիշերը 64 տարեկան հասակում մահացել է Մերձծովյան Ալպերի դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում:
168.am-ը հետաքրքրվեց, թե բացի դրոշմանիշերի խնդրից՝ ոլորտում ուրիշ ի՞նչ խնդիրներ կան։ «Հիմա քննարկվում է Իրան-ԵՏՄ ազատ առևտրի ստորագրման հարցը, Իրանը շատ կարևոր երկիր է և՛ Ռուսաստանի, և՛ մեզ համար, և մենք այսօր պետք է քննարկենք իրանական շուկայի հետ աշխատելու հեռանկարները։ Համատեղ ձեռնարկություններ ստեղծելը ևս շատ կարևոր կլինի ոսկերչության ոլորտի համար»,- պարզաբանեց նա։
ԱԺ նախագահոթյան ընտրությունները՝ լուսանկարներով
Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանում չկա վերլուծությունների արժանի քաղաքական իրավիճակ: ՀՀ իշխանությունները, ըստ էության, լուծում են մի խնդիր. Ինչպե՞ս անել, որ ռուսական իմպերիալիզմի ծրագրերն իրականություն դառնան: Այդ ծրագրերը հետևյալն են. Հայաստանի Հանրապետությունը կա՛մ պիտի չլինի, կա՛մ էլ պիտի այնքան թույլ լինի, որ մշտապես կախում ունենա ՌԴ-ից և ինքնուրույն գործոն չդառնա:
«Ամեն անգամ փափուկ բարձ է դնում գլխներիս տակ։ Էս անգամ էլ ասում ա՝ խորհուրդը չենք ստեղծելու, գնացե́ք Տրանսպորտի վարչության պետի հետ շփվեք։ Վարչության պետն էլ Գասպարյան Կարենն ա, ոստիկանապետի ախպերն ա, մեր հետ խոսելուց ասում ա՝ ես կոնդեցի, երևանցի, ճիշտ, լավ տղա եմ։ Մենք որոշել ենք ոլորտը կարգավորե՞նք ոստիկանապետի գողական ախպոր հետ»։
Փլեյ-օֆֆի եզրափակչում «Տերիերները» կխաղան «Ռեդինգի» հետ: Խաղը տեղի կունենա մայիսի 29-ին, «Ուեմբլիում»:
Ֆրանսիայի Լազուրե ափին մեկնարկել է Կաննի 70-րդ հոբելյանական կինոփառատոնը:
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը նամակ է հղել ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընսին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր պատասխանատու են Թուրքիայի դեսպանի կեցավայրի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված հարձակումների համար:
Հյուսիսատլանտյան դաշինքը բացառում է իր մասնակցությամբ մարտական գործողությունները Սիրիայում:
Մայիսի 19-ին, 23-ին՝ երեկոյան ժամերին, մայիսի 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 22-ին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Ասում եմ ձեզ՝ ես շարունակում եմ իմ գործունեությունն այստեղ: Եթե հիմա դուք ամեն օր գաք ու էս հարցն ինձ տաք, կարող է հանկարծ ձանձրանամ ու ասեմ՝ մանդատը դնում եմ ու հեռանում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյան դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը` մեկնաբանելով մանդատը վայր դնելու հարցը:
2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:
«Ընդդիմություն ասելով ես հասկանում եմ… Գրիգոր Տաթևացին շատ գեղեցիկ ներկայացնում է ընդդիմության վերաբերյալ, ասում է` քամին ծառին ինչո՞ւ համար է պետք, որպեսզի ծառն ամրացնի իր արմատները: Հասկանալի՞ է: Ես առողջ ընդդիմությանը կողմնակից եմ»,- այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` մեկնաբանելով իրենց ընդդիմադիր լինել-չլինելու հարցը:
Կատարական հայտնի Al Jazeera լրատվամիջոցը, ներկայացնելով Ադրբեջանի ՊՆ մեկնաբանությունը AFP-ին և Արցախի ՊԲ հաղորդագրությունից մի հատված, անդրադարձել է մայիսի 15-ին արցախաադրբեջանական շփման գծում հայկական տեխնիկա վնասելու դեպքին:
ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի հրշեջ փրկարար ջոկատից ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի 71 ա շենքի բնակարաններից մեկում արձանագրվել է փակ դուռ: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի խոհանոցում հայտնաբերել է նույն տան բնակիչ Արթուր Աշոտի Հարությունյանի դին՝ բռնության հետքերով:
Եզրափակչում հանքափորները նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթեցին Կիևի «Դինամոյին»:
Գիշերը ժամը 01։02-ին Շիրակի մարզային փրկարարական վարչությունը ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցի թիվ 71 ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը խոչընդոտել է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին պայմանական ազատ արձակմանը:
«Որ կողմն ավելի լավ օգտագործեց ստատուս-քվոյի ժամանակը՝ հզորանալու, բնակչությունն ավելացնելու, ժողովրդավարական ուղով զարգանալու, հզոր պետություն կառուցելու, նրա օգտին էլ աշխատելու է։ Բոլոր հնարավորությունները կան, պետք է աշխատել»։
«Մոնակոն» հաղթեց առաջնությունը 8-րդ անգամ և ընդհատեց ՊՍԺ-ի սերիան, որը չեմպիոն է դարձել է 2013-16թթ.:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողներին է համարում ներքին թշնամի: «Դուք եք, ո՞վ ա թշնամին»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցում հայտարարեց նա:
Նա հայտարարեց, որ անգամ ազատագրված տարածքները չեն տա. «Տո գրող էլ չենք տա, չկա ըտենց բան: Երբ որ կճանաչեն Ղարաբաղի անկախությունը, ինչքան ուզում ենք, վերցենք մեզի, մնացածն էլ քյասիփուսի»:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե լինի պահանջ, իրենք կարող են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում քննարկել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին թուրքական կողմի որոշումը:
«Այ ցավդ տանեմ՝ կդնեն, թե չեն դնի, կտեսնեք մի քանի օրից, որոշակիություն կլինի մի քանի օրից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` պատասխանելով հարցին, թե ի վերջո ոմանք մանդատները վայր դնելո՞ւ են:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին:
ԱՄՆ-ի զինված ուժերը գրեթե ավարտել են ծավալումը, որը թույլ է տալիս ցանկացած պահի ջախջախիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի ռազմական օբյեկտներին, մասնավորապես, արդեն որոշված թիրախների վրա մի քանի հարյուր Tomahawk թեւավոր հրթիռներ արձակելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Արտակ Զաքարյանին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակելու մասին: