«Հադերսֆիլդը» հաղթեց «Շեֆիլդ Ուենսդեյին» և «Ռեդինգի» հետ կպայքարի ԱՊԼ դուրս գալու համար
Առաջին խաղն ավարտվեց 0:0 հաշվով, իսկ 2-րդի հիմնական ժամանակը՝ 1:1: Սթիվեն Ֆլեթչերը բացեց հաշիվը 51-րդ րոպեին, իսկ 73-ին Թոմ Լիսը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ թույլ տալով հյուրերին հավասարեցնել հաշիվը: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին և գործը հասավ 11-մետրանոցների: 11-մետրանոցներում ավելի հաջողակ էր «Հադերսֆիլդը» (4:3):
Փլեյ-օֆֆի եզրափակչում «Տերիերները» կխաղան «Ռեդինգի» հետ: Խաղը տեղի կունենա մայիսի 29-ին, «Ուեմբլիում»:
Ավելի վաղ ԱՊԼ-ի ուղեգիր էին նվաճել «Նյուքասլը» և «Բրայթոն և Հոուվ Ալբիոնը», որն առաջին անգամ է հանդես գալու ԱՊԼ-ում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը