Մահացել է Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը
Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի ավագ եղբայրը՝ Ֆիլիպը, լույս մայիսի 18-ի գիշերը 64 տարեկան հասակում մահացել է Մերձծովյան Ալպերի դեպարտամենտի Անտիբ քաղաքի հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Nice Matin պորտալը:
«Նա համեստ եղբայր էր, էքսպերիմենտատոր-ջազմենի կարիերա էր անում, հեռու էր քաղաքականությունից: Ֆիլիպը ծանր վիճակում էր. նրա հիվանդության պատճառը հայտնի չէ»,-գրումէ հրատարակությունը:
Պորտալի տեղեկատվության համաձայն, մայիսի 16-ին՝ լիազորությունները վայր դնելուց երկու օր անց, Օլանդն այցելել է հիվանդանոցում գտնվող եղբորը: France Info հրատարակության տեղեկատվությամբ, Ֆիլիպ Օլանդը տառապում էր ուռուցքային հիվանդությամբ եւ հիվանդ էր մի քանի ամիս:
Ֆիլիպ Օլանդն ապրում էր Կաննում, նույն այն տանը, որտեղ եւ նրա 94-ամյա հայրը՝ Ժորժը: Սպասվում է, որ նախկին նախագահի եղբոր հուղարկավորությունը առաջիկա օրերին կանցկացվի Ֆրանսիայի Լազուրե ափին:
Մայիսի 14-ին Ֆրանսուա Օլանդը պաշտոնապես թողեց պետության ղեկավարի պաշտոնը՝ լիազորությունները փոխանցելով իրեն փոխարինած Էմանուել Մակրոնին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: