Չինաստանն ազդարարել է նոր ածխաջրածնային հեղափոխության սկիզբը
Չինացի նավթագործներն աշխարհում առաջինն են «այրելի սառույց»՝ բնական գազի հիդրատ արդյունահանել Հարավ-չինական ծովի հատակից: Այս մասին հաղորդել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հողային եւ բնական պաշարների նախարարությունը:
«Դա նույնքան խոշոր իրադարձություն կլինի, որքան ԱՄՆ-ում տեղի ունեցած թերթաքարային հեղափոխությունը: Արդյունքում ապագայում էներգիայի օգտագործման մեթոդները կկերպափոխվեն»,-հայտարարել է նախարարության Երկրաբանական
հետազոտությունների վարչության պետի տեղակալ Լի Ցզինֆան:
Նմուշները հանել են ավելի քան 1,2 կիլոմետր խորությունից, իսկ 200-մետրանոց ստորջրյա հորատանցքը գտնվել է Հոնկոնգից 285 կիլոմետր հարավ արեւելք ընկած շրջանում: Ընդամենն աշխատանքի ութ օրվա ընթացքում արդյունահանվել է120 խորանարդ մետր «այրելի սառույց», դրանում մեթանի պարունակությունը կազմում է 99,5 տոկոս:
Հիդրատի մեկ խորանարդ մետրը համարժեք է 160 խորանարդ մետր բնական գազին գազակերպ վիճակում (100 լիտր գազով ավտոմոբիլը կարող ՝ անցնել 300 կիլոմետր, մինչդեռ 100 լիտր «այրելի սառույցով»՝ 50 հազար կիլոմետր):