Հայերը զգուշացրել են՝ պատասխանելու են Ադրբեջանին. Al Jazeera

Կատարական հայտնի Al Jazeera լրատվամիջոցը, ներկայացնելով Ադրբեջանի ՊՆ մեկնաբանությունը AFP-ին և Արցախի ՊԲ հաղորդագրությունից մի հատված, անդրադարձել է մայիսի 15-ին արցախաադրբեջանական շփման գծում հայկական տեխնիկա վնասելու դեպքին:

Ադրբեջանը հայտարարել է, որ ԼՂ-ում հայկական հակաօդային պաշտպանական հրթիռային համակարգ է խոցել, ինչից հետո հայկական կողմը հայտարարել է, որ դրան պատասխան կհետևի:

«Ադրբեջանի զինուժը Ղարաբաղի առաջնագծի Ֆիզուլի-Խոջավենդ հատվածում շարքից հանել են հայկական «Օսա» հակաօդային համակարգ՝ կանխելու ադրբեջանական ավիացիային սպառնացող վտանգը»,- AFP-ին տեղի ունեցածը մեկնաբանել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

ԼՂ իշխանությունն ընդունել է, որ Ադրբեջանը տեխնիկա է վնասել, սակայն նշել է, որ կորուստներ չկան: Եվ զգուշացրել է, որ Ադրբեջանի «սադրանքն անպատասխան չի մնա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031