ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) ուսումնասիրություն է իրականացրել բջջային կապի լիցքավորման քարտերի գնի բարձրացման վերաբերյալ: ՏՄՊՊՀ հանձնաժողովը պարզել է, որ խնդիրն առաջացել է երկրորդային շուկայում` վերավաճառողների պատճառով:
«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը որոշել է կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանին նշանակել Հայաստանում եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտորի պաշտոնում:
Տարոն Մարգարյանն այն գնահատել է որպես քաջ հայորդու հիշատակը սերունդների մեջ վառ պահելու և նրա սխրանքը գնահատելուն ուղղված կարևոր քայլ:
Նա նշեց, որ դիմումում առկա «համատարած», «համընդհանուր», «շարունակական», «համակարգված» բնորոշումները որևէ հիմնավորում չունեն:
Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրամիության անդամ երկրներում սահմանել հայրերի համար նորածինների խնամքի պարտադիր միանվագ արձակուրդ առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով:
ՀՀօրենսդրությամբ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչև 50 կգ) խնձորի և այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ:
ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակմանը, թե ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ հիմնավորելով, թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը Հայաստանի տեղը աշխարհի հումանիտար քարտեզի վրա ամրագրելու տեսանկյունից:
Թեհրանն անհրաժեշտ է համարում Իսրայելին զրկել զանգվածային բնաջնջման ամեն տեսակ զենքից, այդ թվում՝ միջուկային ու քիմիական, ինչի մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհքանը։
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությունը է արել Չեխիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ապրիլի 28-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հրավերով Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով:
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Միքայել Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված արարողություններին: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը:
Այսօր Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսումը:
Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհահատվածի երթևեկելի գոտիներում փոսալցման, ճաքալցման աշխատանքներ են տարվում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկում է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր բյուրո, որը կնպաստի երկրների միջեւ գործողությունների համակարգմանը:
Ոստիկանության ծառայություն շտապօգնությունից ահազանգ է ստացվել , որ ՆորՆորքի 6-րդ զանգվածի «Իդեալ» խանութի դիմաց մեքենայում դիակ է հայտնաբերվել:
Ապրիլի 26-ին, ժամը 11:09-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 5 հասցեում այրվում է տնակ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի շենքերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ին։
Արցախի մարտական դիրքերից մեկում ապրիլի 25-ին մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայող Կարեն Ավետիսյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել մեկ տարի առաջ՝ հուլիսին:
Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ամերիկյան FoxSport-ը կազմել է ցանկ, որտեղ ընգրկված են MLS-ի 50 ամենաբարձր վարձատրություն ունեցող ֆուտբոլիստները:
ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի Աշխարհի մամուլի ազատության ինդեքսը: Ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Հայաստանի հարևաններից Թուրքիան` 155-րդ (-4) տեղում է, Ադրբեջանը` 162-րդ (+1), Վրաստանը՝ 64-րդ (0), Իրանը` 165-րդ (+4): Ռուսաստ անը 148-րդն է (0), իսկ Միացյալ Նահանգները` 43-րդը (-2):
«Վթարային բնակֆոնդում բնակվող քաղաքացիների վերաբնակեցման» ծրագրի իրականացման շրջանակներում հատկացված տան իրավունքի ձևակերպման նպատակով՝ Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզի Պետրովսկի շրջանի ադմինիստրացիայի կողմից որոնվում է 1940 թվականին ծնված ՌԴ քաղաքացի Էլմիրա Ֆահրադի Հայրապետովան։
Թուրքիայում շարունակվում են գործողությունները չափավոր իսլամի հետևորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալմայոր Ռենդոլֆ Ալեսին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն, ծառայություն, որը պատասխանատու է պետության առաջին դեմքերի պաշտպանության համար:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի էսկադրային ականակիրը Պարսից ծոցում վտանգավոր հեռավորությամբ մոտեցել Է իրանական «արագընթաց նավին»:
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մշտապես աջակցել Իսրայելին և հրեա ժողովրդին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը, հայտարարել է, որ չի ազդել Սիրիայի «Շայրաթ» ավիաբազային հրթիռահարված հասցնելու իր հոր որոշման վրա: