«Գործ ունենք մի դիմումի հետ, որը զուրկ է հիմնավորումներից». Տիգրան Մուկուչյան

«Գործ ունենք մի դիմումի հետ, որը զուրկ է հիմնավորումներից»,- այսօր ՍԴ-ում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի հիման վրա՝ ԱԺ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի լսման ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա, ԿԸՀ-ն ընտրությունների թափանցիկությունն ապահովելու ձգտումով փորձել է անդրադառնալ դիմումին, թեև դա որևէ ապացուցողական բազա չունի: Մուկուչյանն առանձին-առանձին անդրադարձավ դաշինքի դիմումում առկա գրեթե բոլոր բաժիններին` ամեն անգամ նշելով, որ այն զուրկ է հիմնավորումներից: Նրա խոսքով` չի նշվել որևէ հստակ դեպք, որ կատարվել է քարոզչություն պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, և դիմումատուի եզրահանգումները կառավարության անդամների` աշխատանքի ժամանակ քարոզչություն իրականացնելու մասին, հիմնազուրկ են:

«Դիմումը գրվել է մոտավորապես` առանց իրավական հիմնավորումների»,- կրկնեց Մուկուչյանը:

Նա նշեց, որ դիմումում առկա «համատարած», «համընդհանուր», «շարունակական», «համակարգված» բնորոշումները որևէ հիմնավորում չունեն:

Տեսանյութեր

Լրահոս