Բաժիններ՝

Ինչպես պաշտպանել բանկային քարտի տվյալները

Բանկային քարտերի միջոցով կատարվող խարդախությունները այսօր գնալով տարածվում են։ Չարագործներին բավարար է իմանալ ձեր բանկային քարտի համարը, անուն ազգանունն և անվտանգության (CVV) կոդը։ Դրանից որոշ ժամանակ անց դուք կպարզեք, որ խոշոր օնլայն գնում եք կատարել ինտերնետային խանութներից մեկից կամ գումար եք փոխանցել օֆշորային որևէ հաշվեհամարի։

Նման տհաճ անակնկալներից խուսափելու ամենալավ ձևը բանկային քարտի տվյալների պաշտպանությունն է։ Կան մի քանի պարզ խորհուրդներ, որոնք զգալիորեն նվազեցնում են քարտային տվյալների գողության զոհ դառնալու ռիսկերը։

Օրինակ, կարելի է գրել քարտի համարը որևէ ապահով տեղ և քարտի վրա վերջին 4 թվերը ներկել կամ ծածկել սթիքերով։ Նույնը ցանկալի է անել նաև քարտի հետևի երեսին գտնվող CVV կոդի հետ, առավելևս, որ այն մտապահելը շատ ավելի հեշտ է։

Ի դեպ, չիպային որոշ քարտերի դեպքում նույնիսկ կարելի է կտրել քարտի եզրը՝ վերջին մի քանի նիշերով։ Քարտը կշարունակի աշխատել, սակայն փոքր-ինչ ավելի ուշադիր լինելու կարիք չի լինի փչացնել քարտի ապրանքային տեսքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930