Բաժիններ՝

Կապի ոլորտի հասույթը շարունակում է նվազել

Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված հասույթը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 21.9 մլրդ դրամ, ինչը 6.5%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

Այդ թվում՝ ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ծառայություններից ստացված հասույթն աճել է 5.3%-ով և կազմել 319.4 մլն դրամ, իսկ հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ծառայություններից ստացված հասույթը աճել է 10.2%-ով և կազմել 771.6 մլն դրամ։

Սակայն այս երկու ենթաոլորտները ընդհանուր կշիռը չափազանց փոքր է. ոլորտի հասույթի մեծ մասը՝ 20.8 մլրդ դրամը բաժին է ընկնում հեռահաղորդակցությանը, որի հասույթը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ նվազել է 7.8%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս