Բաժիններ՝

Անդրեյ Օհանջանյանց. աշխարհում ծանոթությունների խոշորագույն Badoo կայքի հիմնադիրը

Անդրեյ Օհանջանյանցը (կեղծանունը՝ Անդրեյ Անդրեև) ամենահաջողակ ու առաջատար ռուս ինտերետ-գործարարներից է:

1999թ. նա ստեղծեց ռունետում վիճակագրության առաջին ծառայությունը՝ SpyLog-ը («լրտեսի աշխատանքի ամսագիր»), իսկ 2002-ին Օհանջանյանցն ստեղծեց նոր նախագիծ՝ «Бегун» անվանումով կոնտեքստային գովազդի ծառայությունը: Մեկուկես տարում ընկերության ամսական շրջանառությունը հասավ մինչև 150 հազար դոլարի:

2003թ. վերջին «Бегун»-ի բաժնետոմսերի 80%-ը անցավ ռուսական «Ֆինամ» հոլդինգին 900 հազար դոլարով, իսկ արդեն 2008-ին Google-ը «Бегун»-ի բաժնետոմսերի 100%-ի համար առաջարկեց 140 միլիոն դոլար: Սակայն, համաձայն պաշտոնական տեղեկատվության, գործարքն արգելափակեց Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունը:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «ռազմավարական ակտիվը» ամերիկացիներին վաճառել արգելել է անձամբ Վլադիմիր Պուտինը:

«Մամբա» ծանոթությունների ծառայությունը եղել է Անդրեյ Օհանջանյանցի ամենահայտնի նախագծերից մեկը: Նա առաջինը մտածեց անվճար և անանուն գրանցումը նման ծառայություններում:

Նախագծին եկամուտ բերում էր օգտատերերի փառասիրությունը, որոնք գումար չէին խնայում իրենց հայտնի լինելը կայքում բարձրացնելու համար: 2007թ. Mail.ru ընկերությունը գնեց «Մամբայի» բաժնետոմսերի 30%-ը 18 մլն դոլարով:

2006թ. Օհանջանյանցը տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, որտեղ ստեղծեց ծանոթությունների նոր կայք՝ Badoo.com-ը և նույնանուն ընկերություն Լոնդոնում՝ իր կենտրոնակայանով:
Այսօր Badoo-ն աշխարհում ծանոթությունների ամենախոշոր ծառայությունն է 300 միլիոն օգտատերերով և տարեկան 150 միլիոն առևտրաշրջանառությամբ:

2011թ. երկար տարիներ ի վեր առաջին անգամ համացանցում հրապարակվեց նրա լուսանկարը, որը հայտնվեց տնտեսական Wired ամսագրում, որը Badoo ընկերությունը գնահատեց 2 մլրդ դոլար:

Forbes ամսագրի համաձայն՝ Անդրեևը հրապարակավ վերջին անգամ իր իսկական անունով (Անդրեյ Օհանջանյանց) երևացել է 1999թ. «Ինտերնետ-մարքեթինգ-99» համաժողովի ընթացքում:

2002 թվականից նա հրաժարվում է հարցազրույցներ տալ լրատվամիջոցներինի: Այդ զսպվածությունն ու անվստահությունը բացատրվում է ընտանեկան ողբերգությամբ:

Forbes-ի զրուցակիցներից մեկը պատմել է, որ Անդրեևի հայրը՝ Վագներ Օհանջանյանցը, ով հայտնի լենինգրադցի գիտնական էր, «հարձակման է ենթարկվել, որի հետևանքով նա լրջորեն տուժել է»:

Անդրեյի կենսագրության մասին քիչ բան գիտենք: Հայտնի է, որ նա ծնվել է 1975թ. փետրվարի 3-ին Մոսկվայում:

Հայտնի է, որ նա սովորել և որոշ ժամանակ ապրել է Իսպանիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս