Բաժիններ՝

Քանի զբոսաշրջիկ է Հայաստան այցելել Իրանից և Ռուսաստանից այս տարվա առաջին եռամսյակում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում ինֆոգրաֆիկա է հրապարակել, որտեղ ներկայացված են է ՀՀ սահմանային անցման կետերով ժամանումները Ռուսաստանից և Իրանից։

«Վերջին տարիներին ակտիվություն է նկատվում Իրանից և Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում»,- գրել է Կարեն Կարապետյանը։

2017 թվականի հունվար-մարտին Ռուսաստանից Հայաստան է ժամանել 82659 մարդ՝ նախորդ տարվա 76842-ի դիմաց։ Ներհոսքն աճել է 7.5%-ով։

Իրանից նույն ժամանակահատվածում ավելի քիչ մարդ է ժամանել Հայաստան՝ 45248։ Սակայն աճի առումով իրանական տուրիզմը գերազանցում է Ռուսաստանին։ Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ աճել է 17.7%-ով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս