
«Այս ընտրություններում երեխաներին ավելի ինտենսիվ էին օգտագործում քարոզարշավներում». Բորիս Նավասարդյան

«Ամբողջ քարոզարշավի ընթացքում 34 էթիկայի խախտում է թույլ տրվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը: Նա նշեց, որ իրենց արձանագրած ամենակարևոր էթիկայի խախտումներից մեկը եղել է երեխաների օգտագործումն ընտրարշավի ընթացքում.
«Կարծում եմ՝ այս անգամ այն ավելի ինտենսիվ էր, քան նախորդ ընտրություններում, երեխաները ծաղիկներ են բռնում, պաստառներ են պահում, համբուրվում են, գրկվում են… Դա ակնհայտ էթիկայի խախտում է բոլոր միջազգային կանոններով: Երեխաներին քարոզարշավներին օգտագործել չի կարելի, թեպետ կուսակցությունները կարող են ասել՝ իրենք իրենց կամքով են եկել, բայց մենք գիտենք, որ մեծ մասով դրանք կազմակերպված են լինում: Քարոզարշավի երկրորդ երկու շաբաթում են ավելի շատ եղել էթիկայի կանոնների խախտման դեպքեր»: