Բաժիններ՝

Հիջաբ կրող մուսուլմանուհի հրշեջը հիացրել է Համացանցի օգտատերերին

Twitter-­ում վիրուսային ժողովրդականություն է ձեռք բերել ԱՄՆ-­ում բնակվող լատինամերիկացի մուսուլմանուհի Ռահմայի օգտահաշիվը, որը հրշեջի մասնագիտությունն է ընտրել։

Աղջիկը լուսանկարվել է հրշեջ մեքենայի ֆոնին եւ այն հրապարակել իր պրոֆիլում՝ կատարելով «Այո՛, ես հրշեջ եմ, շնորհակալություն հարցերի համար»-գրառումը:

Երկու օրում Ռահմայի գրառումը հավաքել է 11 հազարից ավելի ռեթվիթ եւ 40 հազարից ավելի լայք: Օգտատերերն աշխարհի բոլոր ծայրերից նրան հայտնել են իրենց հիացմունքն ու հարգանքը:

«Լատինուհի, մահմեդականուհի, առաջին հրշեջը, եւ ԱՄԵՐԻԿՈՒՀԻ… Այո՛: Դուք կշահեք: Ամերիկային ավելի շատ նման գեղեցկություն է անհրաժեշտ»:

Ռահմայի գրառումն առանձնապես ոգեշնչել է մահմեդական աղջիկներին: Նրանցից ոմանք խոստովանել են, որ աղջիկն իրենց երջանկացրել է: Ռահմային նույնիսկ «թագուհի» եւ «կուռք» են անվանել:

Ավելի ուշ Ռահման խոստովանել է, որնման հզոր աջակցություն չէր սպասում: «Գուցե, աշխարհն այնքան էլ վատը չէ»,­-եզրակացրել էնա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031