Բաժիններ՝

Դիմակ վարսերի արագ աճի համար՝ բժիշկ տրիխոլոգից

Mirkrasoty.life կայքը գրում է, որ այս դիմակը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են արագ երկարացնել վարսերը։ Հարկավոր է 1.5-2 ճաշի գդալ կոնդիցիոները խառնել B խմբի վիտամինների հետ։ Դրանք ազատ վաճառվում են դեղատներում մատչելի գներով։ Հարկավոր է.

• վիտամին B1
• վիտամին B2
• վիտամին B3
• վիտամին B6
• վիտամին B12
• 1 ամպուլա ալոէ վերայի հյութ։

B խմբի վիտամինները նպաստում են վարսերի աճին և ամրացմանը՝ կանխարգելելով մազաթափությունը։ Դիմակը փայլ կհաղորդի մազերին և կպաշտպանի դրանք շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից։

Պատրաստման եղանակը։ Հարկավոր է լավ խառնել բոլոր բաղադրիչները, մազերը լվանալ շամպունով, քսել մազերին, պահել 10-15 րոպե, ապա լվանալ։ Դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթվա ընթացքում նվազագույնը 1 անգամ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս