Բաժիններ՝

Բուշ Կրտսերի վրձնած նկարներով գիրքը բեսթսելեր է դարձել

«Արիության դիմանկարներ» գիրքը, որում մեկտեղված են ԱՄՆ-­ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի վրձնի գործերը, դարձել է բեսթսելեր: Այդ մասինհայտնել է Artnet պորտալը:

Ալբոմում տեղ են գտել ամերիկյան բանակի վետերանների 66 դիմանկարներ, որոնց հետ Բուշը շփվել է իր կարիերայի ընթացքում:

«Ես անձամբ եմ ճանաչում յուրաքանչյուրին, ում նկարել եմ: Ստեղծելով դիմանկարներ՝ ես մտածում էի այդ մարդկանց ծագման, նրանց ծառայության, նրանց ստացած վերքերի եւ նրանց ապաքինման մասին»,­-նշել է նախկին նախագահը:

Այն նկարիչների թվում, որոնք առավել մեծ ազդեցություն են ունեցել նկարելու իր ոճի վրա, Բուշ Կրտսերը նշել է Լյուսիեն Ֆրեյդին, Ուեյն Թիբոյին, Ջեյմի Ուայեթին, Ֆերֆիլդ Փորթերին, Ռեյ Թյոռներին եւ Հոաքին Սորոլիուին:

Գիրքը վաճառքի է հանվել փետրվարի 27-­ին: Այն, ըստ Publishers Weekly-­ի վարկածի, առաջին հորիզոնականն է զբաղեցնում նոն­ֆիքշն ժանրի բեսթսելերների շարքում:

2014 թվականին Ջորջ Բուշ Կրտսերը ներկայացրել էր աշխարհի երկրների ղեկավարների՝ իր ձեռքով արված դիմանկարների պատկերասրահը, ղեկավարներ, որոնց թվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բուշ Կրտսերը ԱՄՆ-­ի 43-­րդ նախագահն է:

Նա պետության ղեկավարն Է եղել 2001-­2009 թվականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս