Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը երեկ այցով ժամանել էր Երևան՝ մասնակցելու անվտանգության հարցերով ռուս-հայկական խորհրդատվություններին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է աշխարհում փոփոխվող իրավիճակն ու ժամանակակից մարտահրավերները, հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով Հայաստանի նախագահի մամուլի ծառայությանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում մասնակցում է Աշխարհի մարդու իրավունքների ազգային հաստատությունների ամենամյա բարձրաստիճան հանդիպմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2004թ. օգոստոսի սկզբին հրամայել էր խորտակել նավը, որում գտնվել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Այս մասին պատմել է Վրաստանի ռազմածովային ուժերի հրամանատարի նախկին տեղակալ Վիկտոր Չելիձենմ հայտնում է Lenta.ru-ն։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 7-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:
Իրաքի անվտանգության ծառայությունները իրենց վերահսկողության տակ են վերցրել Մոսուլի գլխավոր կառավարական շինությունը։
Մարտի 6-ին, ժամը 23:08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, դեպքի վայրում գտնված փրկարարը հոսանքազրկվել է ավտոմեքենանները, փակել գազի բալոնի փականները և հաղորդել, որ անհրաժեշտ է շտապօգնություն:
«Գելափի» հարցումներով` ՕՐՕ դաշինքն ունի ընդամենը 1,8 տոկոս՝ հետևում թողնելով միայն կոմունիստներին։ Այս քաղաքական ուժն ի սկզբանե դատապարտված էր, քանի որ հասարակությունն այդպես էլ չհասկացավ, թե ինչպես կարելի է մեկ օրում իշխանությունից վերափոխվել ընդդիմության։ Սակայն այս դաշինքում ամեն ինչ խառնվեց իրար, երբ գործին միացավ Սամվել Բաբայանը։
Կանադան պետք է պատրաստ լինի, որ Ռուսաստանը կփորձի ապակայունացնել երկրի քաղաքական համակարգը։ Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Խրիստյա Ֆրիլանդը, հայտնում է Reuters-ը։
Չնայած Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դուրս եկավ ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, դեռ ավելին՝ վերջինիս մտերիմներին մեկը մյուսի հետևից հեռացնում են աշխատանքից, սակայն դա չի խանգարում, որ նա ԱԺ այս ընտրություններում ակտիվորեն աշխատի հօգուտ ՀՀԿ-ի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 7-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Արմավիրի մարզում բավական թեժ մրցապայքար է սկսվել, հատկապես ՀՀԿ-ական թեկնածուների միջև։ Ընդ որում, սա այն բացառիկ ընտրատարածքներից է, որտեղ արդեն իսկ սկսել են ընտրակաշառք բաժանել։ Ընտրակաշառքի մեկնարկային չափը դեռևս 10 հազար դրամ է։ Մարզում մարդիկ կան, որ արդեն երկու-երեք թեկնածուից գումար են վերցրել:
Մարզում հատկապես ՀՀԿ‐ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արայիկ Գրիգորյանն ու նրա մարզպետ եղբայրը՝ Արամայիս Գրիգորյանը, փորձում են իրենց համար ոչ այնքան օտար ՀՅԴ‐ի համար ձայներ բերել. նրանք մարզում վերջին համապետական ընտրությունների ժամանակ համագործակցել են այդ կուսակցության հետ: Արայիկ Գրիգորյանը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ‐ի մեծամասնական ցուցակով էր պատգամավոր դարձել:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
«Տղաս Շվեդիայի ոստիկանությունում վատ է զգացել, ընկերները մեքենայով արագ հասցնելուց են եղել հիվանդանոց, ոստիկանները կանգնեցրել են, էդ պահին տղաս հետ է տվել ու ընկել է գետնին, որ ընկել է, մի կին ոստիկան եկել ոտքով խփել է, ասել է՝ բարձրացիր, դերասանություն մի արա, դուք էմիգրանտներ եք, մեր կյանքը կերել եք: Տղաս ասել է՝ մի բաժակ ջուր տվեք, վատ եմ զգում, ջուր էլ չեն տվել, որից հետո նա մահացել է ոստիկանությունում»,- պատմեց երիտասարդի հայրը:
ԱԺ ընտրությունների քարոզարշավի «կարմիր ժապավենը» կտրեցին հանրապետականները, նախընտրական հոգին արդեն «սավառնում է» վարչական շրջաններով և իրար դեմ հանում նույնիսկ նույն կուսակցության անդամներին: Աջափնյակ վարչական շրջանի փոքրիկ Էստոնական փողոցն 2 օր առաջ բազմամարդ էր, Հանրապետական կուսակցության էլ ավելի փոքրիկ գրասենյակի դիմաց հավաքված էին մի խումբ մարդիկ, որոնք էլ իրենց հերթին հսկվում էին ոստիկանների կողմից:
Հայաստանի ամենաինտելեկտուալ եւ ամենահայրենասեր հատվածին, սակայն, հնարավոր չէ նման արդարացումներով շեղել խնդրի բուն էությունից: Մինչև քարոզարշավի ավարտը թերևս կքննարկվի` արդյո՞ք «Ռեինկարնացիայի» արածը պոռնկությունից էլ վատ չէր:
Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, թե այդ օրերին ռազմական տեխնիկան շատ դեպքերում չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, նոր բացահայտումների առիթ է դարձել: Պարզվում է՝ տարիներ շարունակ Հայաստան և ԼՂՀ անորակ վառելիք է ներկրվել, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն ռազմական տեխնիկայի, այլև գյուղտեխնիկայի, տրանսպորտային միջոցների խափանումների։
Apple ընկերությունը պլանավորում է թողարկել iPhone 8՝ 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյով: Այս մասին գրել է Nikkei Asian Review-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Վերջին տարիներին աշխարհի առանձին երկրներում մեծ տարածում է ստանում «ֆեյսբուք-կախվածության» գաղափարը՝ ինտերնետի սոցիալական ցանցերում շփման նկատմամբ անզուսպ հակումը՝ ի վնաս կյանքի մյուս ասպեկտների: Որպես ուսանողների և աշխատողների վրա սոցցանցերի կործանարար ազդեցության ապացույցներ այս գաղափարի կողմնակիցները բերում են այն բանի բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է վիրտուալ շփումը նվազեցրել ուսման առաջադիմությունը կամ շփվել սիրողների արդյունավետությունը:
Երգչուհի Ադելն առաջին անգամ հավաստել է, որ պաշտոնապես ամուսնացել է իր երեխայի հոր՝ Սայմոն Քոնեքիի հետ:
Facebookն, ինչպես եւ խոստացել էր, գործարկել է գործառույթ, որի միջոցով օգտատերերը, որոնք կասկածել են, թե այս սոցիալական ցանցում հրապարակված լրատվական որեւէ հաղորդագրություն անհավաստի է կամ էլ բացահայտ մտացածին, կարող են բացեիբաց հայտարարել այդ մասին:
Դեպքերի մեծամասնությունում գեղեցիկ դեռի ներկայացուցիչները դեմ չեն ամուսնությանը: Բայց հարկավոր չէ կարծել, թե բոլոր կանայք նույն երազանքն ունեն: Գոյություն ունեն մի խումբ պատճառներ, որոնք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ստիպում են բացասական պատասխան տալ ամուսնության առաջարկին:
Առյուծների համար կենսական կարևոր է, որ իրենց գովեն… միշտ և ամենուր, ցանկացած իրավիճակում: Հպարտ են, ցանկանում են ուշադրության կենտրոնում լինել: Նրանց համար կարևոր է, որ բոլորը հիացած լինեն իրենցով:
Նույնիսկ, եթե ճիշտ ենք սնվում և պարբերաբար ֆիզիկական ակտիվություն դրսևորում, օրգանիզմում տոքսիններ են կուտակվում։ Դա վնասակար է առողջության համար։ Կայքը ներկայացրել է մի քանի նշան, որոնք կօգնեն հասկանալ, որ օրգանիզմը գերբեռնված է տոքսիններով։
Կիրակի օրը մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարարշավը, որը տևելու է առաջիկա շուրջ մեկ ամիսը։ Առաջին երկու օրերի տպավորությամբ, նախընտրական քարոզարշավը կարծես թե խոստանում է հագեցած լինել կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ գունեղ։