Չամուսնանալու 6 պատճառ
Գոյություն ունի կարծրատիպ, թե բոլոր կանայք ցանկանում են, որքան հնարավոր է, շուտ ամուսնանալ: Marketium.ru կայքը գրում է, որ դեպքերի մեծամասնությունում գեղեցիկ դեռի ներկայացուցիչները դեմ չեն ամուսնությանը: Բայց հարկավոր չէ կարծել, թե բոլոր կանայք նույն երազանքն ունեն: Գոյություն ունեն մի խումբ պատճառներ, որոնք գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ստիպում են բացասական պատասխան տալ ամուսնության առաջարկին:
1. Ամուսնացած չլինելը չի նշանակում՝ միայնակ լինել: Ամուսնությունից հրաժարվող կանայք չեն հրաժարվում հարաբերություններից: Կինն ու տղամարդը կարող են երկար տարիներ հարաբերություններ ունենալ, ամուսնացած չլինել և միասին ապրել: Երբեմն դա հնարավորություն է տալիս շտապել իրար մոտ, կարոտել, զարմացնել: Մարդկանց երջանկացնում է ոչ թե ամուսնացած լինելու փաստը, այլ միմյանց նկատմամբ վերաբերմունքը: Առանց ամուսնական մատանու ևս կարելի է վայելել կյանքը, սիրել և սիրված լինել:
2. Սերն առեղծված է: Հենց այս պատճառով շատ կանայք հրաժարվում են անձնագրում կնիք ունենալուց, ինչը չի խանգարում վայելել զգացմունքը:
3. Պաշտպանվածության զգացումը հիմնված չէ ամուսնության վրա: Անձնագրում առկա կնիքը երջանիկ հարաբերությունների երաշխիք չէ: Երաշխիքը սերն է: Եթե կինն ու տղամարդն իսկապես սիրում են միմյանց, նրանք մշտապես օգնության կհասնեն միմյանց, կզգան, երբ աջակցության կարիք կա:
4. Ամեն դեպքում դեռ կարող եք մատանի ստանալ: Երբ կինը հարաբերություններ է կառուցում, բայց դեռ ամուսնացած չէ, նա կարող է երազել մատանի ստանալու մասին: Կարող է մի փոքր միամիտ թվալ, բայց շատերը սիրում են երազել:
5. Կարող եք բաժանվել: Ամուսնությունը չպետք է ծանրաբեռնի ձեզ. հարկավոր է ազնիվ լինել զուգընկերոջ հետ: Եթե զգացմունքներն արդեն սառել են, և հնարավոր չէ վերադարձնել դրանք, հարկավոր չէ ժամանակ ձգել: Կարողացեք վերջակետ դնել: Իհարկե, վերջակետ դնելն ավելի հեշտ է, եթե ամուսնացած չեք:
6. Կարող եք փոշմանել: Եթե պատրաստ եք ամուսնության, կարող եք ժամանակ ունենալ` մտածելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը