Հայտնի են նոր iPhone-ի էկրանի չափերը
Apple ընկերությունը պլանավորում է թողարկել iPhone 8՝ 5,8-դյույմանոց OLED-դիսփլեյով: Այս մասին գրել է Nikkei Asian Review-ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
«Նոր iPhone-ը, որը կներկայացնեն արդեն այս աշնանը, կթողարկվի երեք կոնֆիգուրացիաներով. երկու մոդելները LCD-դիսփլեյով եւ մեկը՝ 5,8-դյույմանոց OLED-էկրանով»,- ասված Է վերլուծաբանների հաշվետվության մեջ:
Ըստ որում ավելի վաղ Nikkei-ի աղբյուրները նշել են, որ հեռախոսի մեծ տարբերակը կստանա 5,5-դյույմանոց էկրան:
Փետրվարի վերջին հաղորդվել էր, որ iPhone 8-ը կզրկվի Lightning-ի հարակցիչից եւ դրա փոխարեն սմարթֆոնը կստանա USB Type-C երկկողմանի 24-հպումային հարակցիչը, որն ստանդարտ է շատ այլ սարքերի համար: